Բարի գալուստ ՋՍԻՌՌԻ

Poster august 1 A 3rd ProofՄենք հավատում ենք թատրոնի ուժին: Թատրոնը կարող է մարդկայնացնել մեր հասարակությունը: Այն տարրական անհրաժեշտություն է:

Ճնշվածների թատրոնի Ջանա Սանսկրիտի (ՋՍ) կենտրոնը Ճնշվածների թատրոնի համաշխարհային ընտանիքի հետ միասին սկսում է մի նոր նախաձեռնություն՝ Ջանա Սանսկրիտի միջազգային հետազոտությունների և ռեսուրսային ինստիտուտ (ՋՍՄՀՌԻ):

ՋՍ-ն հիմնականում կիրառում է Ճնշվածների թատրոնի մեթոդը Հնդկաստանի գյուղատնտեսական համայնքներում, ինչն օգնել է այս համայնքներին համախմբվել և պայքարել ճնշումների դեմ: Կաստայական, կրոնական և քաղաքական տարաձայնությունները հաղթահարելով, այս համայնքներին հաջողվել է միմյանց միջև զարգացնել տևական հարաբերություններ: ՋՍ-ի համար պարզ է դարձել, որ մարգինալացված մարդիկ մտքերի ու գաղափարների աշխարհի մաս պետք է դառնան։

Միայն թատրոնը  և արվեստի այլ տեսակներ կարող են տրամադրել այս ինտելեկտուալ տարածքը, որտեղ բոլորը կարող են աճել և զարգանալ իբրև մտածողներ, և դառնալ կառուցողական հասարակության ակտիվ մասնակիցներ: ՋՍ-ն, ելնելով իր փորձից, նկատել է այն հսկայական սոցիալական փիլիսոփայությունը, որ ներկառուցված է մարգինալացված համայնքներում, նույնիսկ նրանց շրջանում, ովքեր չեն կարող ոչ գրել, ոչ կարդալ: 30 տարվա կուտակված նման գործնական գիտելիքները, գոյություն ունեցող տեսությունների հետ մեկտեղ զարկ են տվել փորձառական ուսուցման:

ՋՍՄՀՌԻ-ն առաջարկում է ստեղծել կապեր հյուսիսի և հարավի միջև: Անհրաժեշտ է ոչ միայն ցանցեր և կամ գիտելիքի ու փորձի փոխանցման ժամանակավոր հարթակներ ստեղծել, այլ՝ մշտակայուն կապեր: Այն առաջարկում է երկխոսություն հաստատել համայնքներում արվեստի բոլոր ձևերի միջոցով: ՋՍ-ն, լինելով այս փորձառությունն ունեցող մարդկանց կապող հարթակ, հավատում է, որ ՋՍՄՀՌԻ-ն արվեստագետների և ոլորտում փոփոխություն իրականացնողների հետ միասին այս կապերը էլ ավելի է զարգացնելու։

Սպասեք նորությունների:   Facebook, Twitter and www.c-linq.nl

Translated by Hasmik Tonapetyan

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s